«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Կորսված կարմիր գծեր զորանոցներում. ՊՆ-ի հերթական ինքնամերկացումը

Կորսված կարմիր գծեր զորանոցներում. ՊՆ-ի հերթական ինքնամերկացումը
10.10.2026 | 18:34

Լրատվամիջոցներում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին տարածված լուրերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ: Ըստ այդմ՝ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նրա տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։
Նշելով, որ այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը՝ ՊՆ-ն հրապարակել է նաև լուսանկարներ։
Հրապարակված կադրերից մեկն ուշադրություն է գրավում մի ուշագրավ հանգամանքով. այն արվել է զորամասի շինություններից մեկի միջանցքում, որի հատակի երկու եզրերին իսպառ բացակայում են կարմիր գծերը։
Մինչդեռ, զորամասերի շինությունների՝ զորանոցների միջանցքների հատակի եզրերին, որպես կանոն, պատերից որոշակի հեռավորության վրա՝ մոտ 10–15 սմ լայնությամբ, պարտադիր գծվում են կարմիր գծեր։ Դրանք, մասնավորապես, նպաստում են զորամասի լուսաքողարկման ժամանակահատվածում գիշերային կողմնորոշմանը, ինչպես նաև միջանցքների հատակի պատշաճ մաքրության ապահովմանը։ Տագնապ հայտարարվելու կամ գիշերային թույլ՝ «հերթապահ լուսավորության» պայմաններում վառ գծերն օգնում են զինծառայողներին ավելի արագ կողմնորոշվել մթության մեջ և միջանցքով շարժվելիս խուսափել պատերին բախվելուց։
Հ.Գ. Վերջին շրջանում Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրություններին կից տեսանյութերից և լուսանկարներից ակնհայտորեն երևում է, որ թե՛ ստուգումներ իրականացնող անձանց, և թե՛ պաշտոնական քրոնիկոնը պատրաստողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունները առնվազն կասկածելի են։
Ավելին՝ պաշտոնատար անձանց այսօրինակ անփութությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմն այն գործոններից են, որոնք անմիջականորեն նպաստում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհերի թվի սարսափելի աճին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

10.10.2026 թ.
Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ